Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է շալակած տանելու․․․
Sat, 07 Mar 2026 19:15:00 +0400

Փաշինյանի սերիալային քարոզարշավը դիտելուց, մտածում ես՝ լավ այս մարդը ուտելուց բացի ուրիշ թեմա չունի՞։ Ու միանգամից պատասխանը գալիս է։ Երբ սերիալը ուտելու մասին է, դերասանը ի՞նչ կարող է անել։ Սա սերիալային նոր շարք է և չպետք է դրանից վատ զգալ։ Այո, մի քիչ դաստիարակչական չէ, որ պասի շրջանում ինչ որ մեկը անընդհատ ուտում է, բայց դե ի՞նչ կարող ես անել՝ դեր է, պիտի խաղա։ Ու որպեսզի շատ չձանձրանաք, սերիալների սյուժեն փոխում է։ Արցախցիներին է հիմա էլ փորձում սիրաշահել։ Հանկարծ չասեք՝ տնավեր դարձրած մարդկանց սիրաշահելը ցինիզմի ժանրից է։ Չէ՛, չէ՛, դեր է, պիտի խաղա։ Ամոթանք եք տալիս, բայց դերասանին մի՞թե կարելի է ամոթանք տալ, որ այս կամ այն դերը խաղում է։ Դերը հետևյալն է․ դերասանը արցախցի մի կնոջ ձեռքից վերցնում է գնում արած տոպրակները և սիրահոժար ասում․ «Տվեք, օգնենք, տանենք ձեր գնումները»։
Գլխավոր դերակատարը վա՜տ չի խաղում, հիացեք նրա կատարումով ու միշտ մտածեք, որ դա ընդամենը թատրո՜ն է, դեր։ Եթե իրական լիներ, նա երազում անգամ արցախցի տեսնելուց տեղից վեր կթռներ ու գոռար՝ օգնե՜ք․․․ Հաջորդ սերիալում արցախցի մի տատիկի է շալակած տանելու․․․ Տատիկի դերի համար փնտրվում է թեթև քաշով մեկը, դեռ չի գտնվել։ Այս շրջիկ թատրոնը միայն քարոզարշավի համար չէ, արդեն ջրի երես է դուրս եկել, որ առանց ՀՀ քաղաքացու ՀՀ սուվերեն տարածքներ է հանձնել, ու ,,խոդ է տվել,, հետաքրքիր սյուժեներով սերիալներ՝ հույսով, թե հանդիսատեսը կզբաղվի ներկայացմամբ ու կմոռանա բուն պատմությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր