Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

ԱԺ-ում պարգևավճարներ են բաժանել․ ովքեր և որքան են ստացել

ԱԺ-ում պարգևավճարներ են բաժանել․ ովքեր և որքան են ստացել

Sat, 07 Mar 2026 20:45:00 +0400


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրելու մասին կարգադրություն է ստորագրել։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ տարբեր գերատեսչություններում պարգեւատրման չափը տարբեր է, օրինակ՝ ԱԺ-ում 70 հազար դրամի չափով են պարգեւատրվել, իսկ, օրինակ, մարզպետարաններում աշխատող կանանց 15 հազար դրամ են տվել։ Ընդ որում, որոշ մարզպետարաններում` տարբեր բաժիններում տարբեր է եղել կանանց տոնի առիթով տրված հավելավճարը: Դե, միլիոնների հասնող պարգեւավճարներ մեզանում միայն ՔՊ-ական վերնախավն է ստանում, շարքային մարդիկ կարող են նաեւ 10-15 հազարով բավարարվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան …