Մինչեւ 16 տարեկանների համար սոցկայքերն արգելվել են
Sat, 07 Mar 2026 22:30:00 +0400

Ինդոնեզիայի իշխանություններն արգելել են մինչեւ 16 տարեկան դեռահասների հասանելիությունը սոցկայքերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը։ Համաձայն հաղորդման, սահմանափակումը կսկսի գործել այս տարվա մարտի 28-ից։ Նշված տարիքային շեմից ցածր գտնվողների օգտահաշիվները դեակտիվացվելու են փուլ առ փուլ՝ երկու փուլով։ Իշխանությունները հանձնառություն են ստանձնել օգնել ծնողներին՝ ալգորիթմային գիգատների դեմ պայքարում։ Ագելքը տարածվում է հիմնական հայտնի սոցկայքերի վրա՝ YouTube, TikTok, Facebook, Instagram, Threads, X, Bigo Live եւ Roblox, ինչպես նաեւ խաղային հարթակների եւ էլեկտրոնային առեւտրի հարթակների։ 13 տարեկանից ցածրերի համար հասանելի կլինեն հատուկ այդ տարիքային խմբի համար ստեղծված հարթակները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր