Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան

Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան

Sun, 08 Mar 2026 16:15:19 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբ «Խաթամ ալ-Անբիա»-ից հնչել է կարևոր և շտապ հայտարարություն, որը ՀՀ օրվա իշխանությունները պետք է ուշադիր կարդան առնվազն 10 անգամ, իսկ եթե չհասկացան՝ 100 անգամ.

«Մենք հայտարարում ենք Իրանի հարևան Ադրբեջանի Հանրապետությանը, որպես մուսուլմանական երկրի, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է անհապաղ հեռացնել սիոնիստներին իր երկրից և չվտանգել սեփական ժողովրդի ու իսլամական Իրանի անվտանգությունը»։

Եթե Իրանը հարվածի Ադրբեջանին, դա կարող է մեկ ակնթարթում փոխել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր ժամանակավոր պայմանավորվածությունները և արմատապես շրջել իրավիճակը։ Տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի։ Պատերազմական գործողությունների թանձր քողի տակ հայասպան ադրբեջանական բանակը կարող է կրկին հարձակում սկսել Հայաստանի դեմ։

Դադարեցրե՛ք անպիտան «քարոզարշավային» կապիկությունները։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԶՕՐՈՒԳԻՇԵՐ ՊԱՏՐԱՍՏՎԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը․ Արման Թաթոյան

Տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը․ Արման Թաթոյան Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով