Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Հետևանքները Ադրբեջանի համար լինելու են ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ

Հետևանքները Ադրբեջանի համար լինելու են ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ

Sun, 08 Mar 2026 19:45:01 +0400


Եկող տեղեկատվությունը, Բաքվի և Թեհրանի միմյանց ուղղված բացասական ոճով հռետորաբանությունը հիմք են տվել վերլուծական հետազոտական կենտրոններում կանխատեսել Ադրբեջանի ներգրավումը Իրանի դեմ պատերազմում: Եթե ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ դա տեղի ունենա, հետևանքները Ադրբեջանի համար լինելու են ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ: Միջին տարբերակը քիչ հավանական է: Ծայրահեղ լավի դեպքում, եթե Իրանը պարտվի, որպես փոխհատուցում Ադրբեջանը կարող է միացնել Իրանի կազմում գտնվող սահմանակից երկու նահանգները՝ Որոնք նույնպես կրում են Ադրբեջան անվանումը և թյուրքախոս են: Ծայրահեղ վատի դեպքում հակաիրանական կոալիցիային չի հաջողվում հասնել անվերապահ կապիտուլյացիայի, իսլամական վարչակարգը և երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է: Այս դեպքում արդեն օրակարգի հարց է դառնում Բաքվում կառավարող վարչակարգի հեռացման և երկրի էներգառեսուրսների և էներգետիկ կապուղիների պատկանելիության ու վերահսկողության խնդիրը: Բացառված չեն տարածքային փոփոխություններ: Երևանում ծիծաղելի թեմաներով անիմաստ քննարկումների փոխարեն ճիշտ կլիներ կանխատեսել այս հնարավոր զարգացումների հետևանքները:

Քաղաքագետ Գարիկ Քեռյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի հետ խաղաղության գործընթացից մինչև TRIPP. ինչ են քննարկել Թրամփն ու Ալիևը

Հայաստանի հետ խաղաղության գործընթացից մինչև TRIPP. ինչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Sat, 08 Aug …