«Տոտենհեմը» նոր գլխավոր մարզիչ կունենա
Mon, 09 Mar 2026 19:00:45 +0400

Անգլիական «Տոտենհեմը» ամենայն հավանականությամբ կունենա նոր գլխավոր մարզիչ։ Հայտնի է հիմնական թեկնածուի անունը։ Վերջինս «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Տիագու Մոտան է։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport պարբերականը։ Համաձայն հաղորդման, «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը կարող է զրկվել իր պաշտոնից, քանի որ բավարար արդյունքներ չի ապահովել թիմի համար։
Հիշեցնենք, որ Մոտան 42 տարեկան է եւ 25 թվականի մարտից սկսած, երբ հեռացել է «Յուվենտուսից» դեռ նոր աշխատանք չունի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր