«Հրապարակ»․ Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը

«Հրապարակ»․ Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը

Mon, 09 Mar 2026 21:45:21 +0400


«Հրապարակի» տեղեկություններով՝ այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ, պարող, շոումեն Սիմոնը (Սիմոն Հովհաննիսյան): Ամենայն հավանականությամբ, Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես մեր պատվիրակի անունը կհրապարակի վաղը, իսկ մրցութային երգը կհրապարակվի առաջիկա օրերին։

Սիմոնը հանրությանը հայտնի դարձավ անցած տարի՝ մասնակցելով Հայաստանի ազգային ընտրությանը՝ «Դեպի Եվրատեսիլին» եւ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ զիջելով անցած տարվա մեր ներկայացուցչին՝ Պարգին։ Նշենք, որ տեղական եւ միջազգային ժյուրիի քվեարկությամբ նա առաջին հորիզոնականում էր։ Այս տարի Հանրային հեռուստաընկերությունը որոշել է ազգային ընտրություն չանել եւ ներքին ընտրությամբ ընտրել է Հայաստանի ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2026-ը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ մայիսի 12-ին, 14-ին եւ 16-ին։ Հոբելյանական 70-րդ մրցույթն արդեն ուղեկցվում է մի շարք քաղաքական սկանդալներով։ Մասնավորապես՝ Իսրայելի մասնակցության պատճառով մրցույթը բոյկոտել է 5 երկիր՝ Իսպանիան, Սլովենիան, Նիդեռլանդերը, Իռլանդիան եւ Իսլանդիան։ Դրան զուգահեռ՝ մրցույթ են վերադարձել Բուլղարինան, Ռումինիան եւ Մոլդովան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնաբերվել են արքայադուստր Դիանայի գաղտնի աուդիոձայնագրությունները

Հայտնաբերվել են արքայադուստր Դիանայի գաղտնի աուդիոձայնագրությունները Fri, 01 May 2026 17:30:31 +0400 Առաջին անգամ կհրապարակվեն…

8 րոպե ago

Դիպլոմի միջուկն են մոռացել դնեն

Դիպլոմի միջուկն են մոռացել դնեն Fri, 01 May 2026 17:15:59 +0400 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի…

23 րոպե ago

Աֆղանստանում աղջիկների կրթությունն արգելված է․ի՞նչ է առաջարկում նախկին նախագահը

Աֆղանստանում աղջիկների կրթությունն արգելված է․ի՞նչ է առաջարկում նախկին նախագահը Fri, 01 May 2026 17:00:33 +0400…

38 րոպե ago

Սա մի միջավայր ա լինելու, որ մեզ սովորեցնելու է աճենք մեր հավատքի մեջ, կոփի մեզ, մեր բնավորությունը

Սա մի միջավայր ա լինելու, որ մեզ սովորեցնելու է աճենք մեր հավատքի մեջ, կոփի մեզ,…

39 րոպե ago

Հիսուսից լավ մոդել էս աշխարհում չկա

Հիսուսից լավ մոդել էս աշխարհում չկա Fri, 01 May 2026 16:46:11 +0400 Latest news from…

52 րոպե ago

Նախորդ ընտրություններին անգամ 6 ուժ է անցել խորհրդարան

Նախորդ ընտրություններին անգամ 6 ուժ է անցել խորհրդարան Fri, 01 May 2026 16:45:40 +0400 2026-ի…

53 րոպե ago