Ցեղասպանագետներն ու դիվանփաշին

Ցեղասպանագետներն ու դիվանփաշին

Tue, 10 Mar 2026 10:08:26 +0400


Ցեղասպանագետներն ու դիվանփաշին

Դատելով վերջին նորություններից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում շուտով կլինի նոր նշանակում: Այս անգամ նորանշանակ տնօրենի հիմնական գործառնությունների մեջ, բացի ավանդական դարձած հանցագործությունների բազմաթիվ դեպքերն ու փաստերը կոծկելուց ու հանցակից դառնալուց, ցեղասպանության պատմական փաստի շուրջ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված իր բնույթով ու ստորությամբ աննախադեպ ժխտողական հայտարարությունները լռության մատնելուց, նոր տնօրենը իրավունք չի ունենա բաց արտահայտվել ցեղասպանության որոշ դրվագների շուրջ ու անցանկալի հայտարարություններ անել, հատկապես օտարերկրյա պաշտոնյաների արարողակարգային այցերի ընթացքում:

Այժմ անդրադառնամ տեղի ունեցածի բարոյական կողմերին:

Ըստ ամենայնի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին դուր չի եկել ԱՄՆ փոխնախագահի այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի կողմից արված անդրադարձը, որը վերաբերվել է Արցախին ու արցախահայության դեմ իրագործված էթնիկ զտումներին ու ցեղասպանական գործողություններին: Այստեղ Էդիտա Գզոյանն ամեն ինչ ճիշտ է արել, իսկ գիտական հոդվածներ գրող Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել պատմական փաստերը ժխտող ու կեղծող անբարոյական չինովնիկի դերում: Այս պատմության մեջ, սակայն, ամենացնցողն ու շշմեցուցիչը Նիկոլ Փաշինյանին հասցեագրված ՀՑԹԻ անձնակազմի դիմումն է ՝ ԿԳՄՍ նախարարի դիրքորոշումը վերանայելու խնդրանքով: Պատկերացնու՞մ եք ինչ է տեղի ունեցել: Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող ու ժխտողական հայտարարություններ կատարող, արցախահայության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների մեջ իր հանցակցության մասին բացեիբաց հայտարարող Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը հանդես է եկել ԽՆԴՐԱԳՐՈՎ:

Ես կարծում էի, թե ՀՑԹԻ անձնակազմը առաջին հերթին բողոքի նամակ պետք է հղեր Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս ու Ժաննա Անդրեասյանի ժխտողական բնույթի հայտարարություններն ու Մեծ Եղեռնի զոհերի ու վերապրողների հիշատակը պղծելուն միտված գործելաոճը դատապարտելով և նույնիսկ սպառնալով միահամուռ կերպով աշխատանքից ազատվելու դիմում գրել՝ որպես սկզբունքայնության ու բարոյականության դրսևորում, այլ ոչ թե ներկայանալ ներում խնդրող մուրացիկների դերում: Կա՞ արդյոք սկզբունքայնության ու արժանապատվության այլընտրանքներ այս իրավիճակում: Ոչ, չկա: Հիշեցնեմ, որ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանության հուշահամալիրը այդ նույն Ժաննա Անդրեասյանի կողմից վանդալիստական գործողությունների թիրախ դարձնելու ժամանակ հենց Էդիտա Գզոյանն ու Սուրեն Մանուկյանն էին լծվել հակաօրինական ու քրեորեն պատժելի գործողությունն արդարացնելու ամոթալի գործին:

ՀՑԹԻ անձնակազմը չուզեց հասկանալ այն պարզ իրողությունը, որ 2018 թվականին Հարություն Մարությանի (նույն ինքը՝ Քավություն Մաքրությանի) նշանակումը ՀՑԹԻ տնօրենի պաշտոնին, այն էլ երկրորդ փորձից հետո, կոչված էր կոծկելու խայտառակ հանցագործությունների շղթան և ոչ մի գործողություն չձեռնարկեց այդ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ հանուն աշխատավարձերի ու աշխատավայրի: Փոխարենը հարմար թիրախ տեսան տողերիս հեղինակին, վստահ լինելով որ իշխանությունների կամակատարներ հանդիսացող դատարանները մեծ հաճույքով իրենց օգտին դատավճիռներ կկայացնեն: Այդ պատուհանից օգտվեցին Հարություն Մարությանն ու Սուրեն Մանուկյանը, ովքեր շարունակում են աշխատել ու աշխատավարձ ստանալ Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ ժխտողական դիրքորոշում ընդունած ու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը շարունակաբար պղծող կառավարությունից:

ՀՑԹԻ հաջորդ տնօրենը, ըստ ամենայնի, ստիպված պետք է լինի գրավոր պարտավորագիր ստորագրել առ այն, որ չի օգտագործի «Արցախ», «էթնիկ զտում», «մշակութային ցեղասպանություն» բառերն ու ձևակերպումները, որպեսզի չվտանգի ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող կառավարությունից աշխատավարձ ստանալու իր հնարավորությունը:
Այս պատմությունից հետո դուք դեռ կարծում եք, որ նման «առաջադեմ ու սկզբունքային» մտավորական-գիտնականներ ունեցող հասարակության պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու քպականները հույսեր չե՞ն կարող տածել վերարտադրվելու համար ու շարունակաբար տռճիկ չեն տա իրենց ավտոբուսում ու առանձնասենյակներում՝ բարոյականության ու արժանապատվության այս խիստ ցածր նշաձողի պայմաններում…

Վերջում հրապարակում եմ 2024 թվականի փետրվարի 12-ին Էդիտա Գզոյանին՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում ընտրվելու օրն ուղղված իմ նամակի վերջին պարբերությունը: «Հուսամ ողջամտությունը կհաղթի ու կխուսափես ՀՑԹԻ տնօրեն դառնալու գայթակղությունից ու չես դառնա համակարգային կոռուպցիայի և երկրի հիմքերը քայքայող ներկա վարչակարգի կամակատարն ու նշանակովի անձը: Իսկ դա, վստահեցնում եմ քեզ, շատ ծանր մեղադրանք է…»
Ամենավերջում կցանկանայի հասկանալ, թե ի՞նչ հիմքով և ինչպե՞ս են Էդիտա Գզոյանն ու ՀՑԹԻ գիտաշխատողները շարունակելու աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, երբ իրենց պարտադրել են լռել, ժխտել ու կեղծել պատմական փաստերն ու ծայրագույն հանցագործության հետևանքները: Սա ստորացուցիչ է, մարդկային արժանապատվությունը նսեմացնելու ակնհայտ դրսևորում:

Կշարունակի՞ արդյոք այս միջադեպից հետո Է. Գզոյանը աշխատել ՀՑԹԻ-ում և ստանալ աշխատավարձ ցեղասպանության փաստը ժխտող կառավարությունից, դառնալով ևս մեկ հարություն մարության, ռայմոնդ գևորգյան ու սուրեն մանուկյան: Սա է հարցի գլխավոր բարոյական կողմերից մեկը…

Հայկ Դեմոյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նիստն է. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նիստն է. ինչ է սպասվում Tue, 10 Mar 2026 14:15:41…

35 րոպե ago

Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կաթարից. մանրամասներ

Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կաթարից. մանրամասներ Tue, 10 Mar 2026 14:15:08 +0400 Հայաստանի սպորտային…

35 րոպե ago

Ռուբլին կտրուկ թանկանում է

Ռուբլին կտրուկ թանկանում է Tue, 10 Mar 2026 14:00:31 +0400 ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը…

50 րոպե ago

Ընտանեկան բռնության եւ անչափահասների հանցագործությունների դեպքերն աճել են

Ընտանեկան բռնության եւ անչափահասների հանցագործությունների դեպքերն աճել են Tue, 10 Mar 2026 13:45:08 +0400 ՀՀ…

1 ժամ ago

Այն էնտուզիազմով, որով Պապիկյանը կարկանդակ էր ուտում, թող հերքի սա

Այն էնտուզիազմով, որով Պապիկյանը կարկանդակ էր ուտում, թող հերքի սա Tue, 10 Mar 2026 13:38:18…

1 ժամ ago

Ադրբեջանցին չի ուզում խաղաղ գալ ապրել, ուզում է մեր կամքին հակառակ գալ ու մեզ վտարել

Ադրբեջանցին չի ուզում խաղաղ գալ ապրել, ուզում է մեր կամքին հակառակ գալ ու մեզ վտարել…

1 ժամ ago