Հովիկ Աբրահամյանի ազգականը, նրանց վարորդը՝ քրեական սկանդալում․ ինչ է կատարվել

Հովիկ Աբրահամյանի ազգականը, նրանց վարորդը՝ քրեական սկանդալում․ ինչ է կատարվել

Tue, 10 Mar 2026 12:26:47 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Կարեն Բենիամինյանին, որը 2021 թվականին վայր դրեց համայնքի ղեկավարի լիազորությունները, մեղադրանք է առաջադրվել շուկայականից ցածր գնով Արտաշատի հողերը օտարելու համար, ինչը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, ծանր հետեւանքներ է առաջացրել համայնքի համար։

Այս քրեական գործով բազմաթիվ մեղադրյալներ կան, այդ թվում՝ Բենիամինյանի նախկին տեղակալները, խորհրդականն ու այլ անձինք։
Հետաքրքիր է նաեւ, որ այս քրեական գործով անցնում է Արգամ Աբրահամյանի վարորդը՝ Վարդանը։ Նրան անունը քրեական գործի հետ այսպես է առնչվում․ ըստ, նախաքննական մարմնի, Վարդանը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հետ, վերջինիս օգնել է ձեւական աճուրդի միջոցով ձեռք բերել գույք, որից հետո արդեն իր եւ Գ․ Պողոսյանի օգնությամբ Բենիամինյանը խախտել է աճուրդի կարգն ու գույքն օտարել էժան գնով, ինչի հետեւանքով քաղաքի շահերին մեծ վնաս է հասցրել։

Գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Կարեն Բենիամինյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ գործը նախաքննության փուլում է։

Մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ Բենիամինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքն ու 4 միլիոն դրամ գրավը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աննա Հակոբյանը դիմելու է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցեն

Աննա Հակոբյանը դիմելու է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցեն Mon, 27 Apr 2026 …