Ոչ իրավաչափ է ճանաչվել Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը

Ոչ իրավաչափ է ճանաչվել Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը

Tue, 10 Mar 2026 18:28:06 +0400


Դատավոր Վազգեն Ռշտունին ոչ իրավաչափ ճանաչեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը։ Դատավոր Վազգեն Ռշտունին ինչպես միշտ իր բարձունքում է։

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, քննության առնելով մեր կողմից ներկայացված բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի Դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը, թույլատրել էր խուզարկություն կատարել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում, Վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը և բեկանեց ստորադաս դատարանի դատական ակտը։ Ըստ էության վերադաս ատյանի համար ևս խուզարկությունը եղել է անօրինական և կրել է ձևական բնույթ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես չեմ սիրում խոսել Սահմանադրական դատարանի մասին

Ես չեմ սիրում խոսել Սահմանադրական դատարանի մասին Thu, 26 Mar 2026 22:15:13 +0400 2020 թվականի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով