Հորմուզի նեղուցը «բացելու» օպերացիա են պատրաստում
Tue, 10 Mar 2026 19:30:23 +0400

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստում է հատուկ գործողություն իր գործընկերների հետ՝ Հորմուզի նեղուցը «բացելու» եւ նեղուցով անցման ժամանակ նավերը հավելյալ ռազմածովային ուժերի նավերով ուղեկցելու ուղղությամբ։ Դա, ըստ նախատեսվածի, լինելու է այն բանից հետո, երբ Մերձավոր Արեւելքի ներկայիս էսկալացիայի ամենաթեժ փուլը ավարտվի։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Համաձայն հաղորդման, նախագահ Մակրոնը հայտարարել է, որ գործողությունը իրականացվելու է եվրոպական եւ այլ երկրների հետ համատեղ, որով հնարավորություն է ստեղծվելու ուղեկցվել կոնտեյներատար բեռնանավերին եւ լցանավերին՝ աստիճանաբար վերաբացելով Հորմուզի նեղուցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր