Բենզինի թանկացումը զսպում են վարչական միջոցներով
Tue, 10 Mar 2026 20:30:33 +0400

Հունգարիայում սահմանվել է բենզինի մանրածախ վաճառքի համար թույլատրելի գնի վերին շեմ, որից բարձր այն լինել չի կարող։ Նման քայլի Բուդապեշտը գնացել է՝ Մերձավոր Արեւեքում ներկայիս էսկալացիայի պայմաններում բենզինի թանկացման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ կառավարության նիստում։ Միաժամանակ՝ հունգարական կառավարությունը ներքին շուկայում վառելիքի ապահովվածությունը ապահովելու համար որոշել է բացել ունեցած ռազմավարական պաշարները։ Օրբանը մանրամասնել է, որ արտոնյալ գնով բենզին եւ դիզելային վառելիք կարող են գնել միայն հունգարկաան համարանիշով եւ հունգարական գրանցման փաստաթղթեր ունեցող մեքենաների վարորդները, ներառյալ նաեւ՝ բեռնափոխադրողներն ու ֆերմերները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր