Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Մահացել է գաղտնալսման համակարգը բացահայտող Բաթերֆիլդը

Մահացել է գաղտնալսման համակարգը բացահայտող Բաթերֆիլդը

Tue, 10 Mar 2026 21:00:12 +0400


99 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օգնական Ալեքսանդր Բաթերֆիլդը, ով բացահայտել է Սպիտակ տան կողմից պաշտոնյաներին գաղտնալսման մեխանիզմը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Բաթերֆիլդի մահվան փաստը հաստատել է նրա կինը։ 1973 թվականին, հիշեցնենք, որ Բաթերֆիլդը ամերիկացի կոնգրեսականների հետ զրույցում պատմել է, որ նախագահ Նիքսոնը գաղտնի կերպով ձայնագրել է Օվալաձեւ աշխատասենյակում իր բոլոր խոսակցությունները։ Գաղտնալսումներ եւ գաղտնի ձայնագրումներ արվել են նաեւ Սպիտակ տան այլ աշխատասենյակներում։ Այս բացահայտումը առաջացրեց ժամանակին մեծ սկանդալ, երբ նաեւ պարզվեց, որ հանրապետականները գաղտնալսել են դեմոկրատների կենտրոնակայանի հեռախոսները։ Սկանդալը այնքան մեծ էր, որ ստիպված Ռիչարդ Նիքսոնը հրաժարական է տալիս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով