Գոռ Հակոբյանը ստիպված դրամահավաք է հայտարարել` որդու համար

Գոռ Հակոբյանը ստիպված դրամահավաք է հայտարարել` որդու համար

Tue, 10 Mar 2026 22:06:10 +0400


Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը ծանր փորձության առջև է կանգնած. Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։

Իր ունեցած և ընկերների փոխանցած միջոցներն այլևս բավարար չեն փոքրիկիկ բուժելու համար: Ընտանիքն արդեն վաճառել է ամբողջ ունեցվածքը, որպեսզի կարողանա կազմակերպել երեխայի բուժումը Գերմանիայում, սակայն անհրաժեշտ գումարը դեռևս ամբողջությամբ հավաքված չէ։ Ուստի Գոռ Հակոբյանը ստիպված է հայտարարել դրամահավաք` խնդրելով աջակցել որդու բուժմանը։

Նվիրատվություն ցանկացողները կարող են օգտվել հետևյալ տվյալներից․ Inecobank (AMD) – 2050155824681001 (Գոռ Հակոբյան) Inecobank (USD) – 2050155824687020 (Gor Hakobyan) Բանկային քարտ – 5406 6100 0460 4943 (Gor Hakobyan) Արագ փոխանցումներ – Money Gram, Intel Express (EUR, USD, RUB) Տեղեկության տարածումը նույնպես կարող է մեծ օգնություն լինել։

Յուրաքանչյուր աջակցություն կարող է վճռորոշ դեր ունենալ փոքրիկ Ֆելիքսի առողջացման ճանապարհին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պահանջում եմ, որ դպրոցականի վրա գործ կարող անձիք պատժվեն օրենքի ողջ խստությամբ

Պահանջում եմ, որ դպրոցականի վրա գործ կարող անձիք պատժվեն օրենքի ողջ խստությամբ Sat, 04 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով