Հրաբխի ժայթքումը կարող է վնասել երկրի ողջ էլեկտամատակարարման համակարգը

Հրաբխի ժայթքումը կարող է վնասել երկրի ողջ էլեկտամատակարարման համակարգը

Sun, 05 Apr 2026 16:00:32 +0400


Եթե Ճապոնիայում գտնվող Ֆուդձի հրաբուխը ժայթքի, ապա այդ երկիրը կարող է մնալ առանց էլեկտրամատակարարման, քանի որ կվնասվեն ու շարքից դուրս կգան բոլոր առանցքային կարեւորության ենթակառուցվածքները, ներառյալ նաեւ՝ ռեզերվային գեներատորները։ Այս մասին հայտնում է NHK-ն։

Այս մասին հայտարարել են Յամանասիի շրջանի գիտահետազոտական կենտրոնի մասնագետները, ուսումնասիրելով, թե հրաբխային մոխիրը ինչ ծավալի բացասական ազդեցություն կարող է թողնել դիզելային վառելիքով աշխատող էներգագեներատորների վրա։

Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե հրաբխային մոխրի շերտի հաստությունը գերազանցում է 7 սանտիմետրը, ապա գեներատորի յուղի ճնշումն ընկնում է, իսկ 27,5 սմ․ մոխրի շերտի առկայության դեպքում՝ գեներատորն ամբողջովին դադարում է գործել։ Հաշվարկների համաձայն, եթե Ֆուդձին ժայթքի, ապա երկու շաբաթ շարունակ միայն Տոկիոյում հրաբխային մոխրի շերտը կկազմի 10 սմ։ Ճապոնիան կծածկվի ընդհանուր առմամբ՝ մինչեւ 490 միլիոն խորանարդ մետր հրաբխային մոխիրով։ Այդ դեպքում առանց էլեկտրամատակարարման կմնա Տոկիոյում եւ մերձակայքում եղած մոտ 400 հազար տնային տնտեսություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եղեգիսի ավագանու ՔՊ-ականները կողմ քվեարկեցին հանքի որոնման աշխատանքներին

«Հրապարակ»․ Եղեգիսի ավագանու ՔՊ-ականները կողմ քվեարկեցին հանքի որոնման աշխատանքներին Fri, 01 May 2026 11:45:12 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով