Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Ռուսաստանից Հայաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է

Ռուսաստանից Հայաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է

Tue, 10 Mar 2026 23:00:00 +0400


Ռուսաստանն ավելացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Հայաստան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը, ըստ «Ալֆանյուզի» փոխանցման:

«2025 թվականին, 2024-ի համեմատ, Ռուսաստանից Հայաստան հացահատիկի արտահանումն աճել է 55%-ով․ ցորենի արտահանումն աճել է 19,6%-ով, արևածաղկի ձեթինը՝ 7,4%-ով։ Լավ դինամիկա են ցույց տալիս ազոտական պարարտանյութերը, որոնց արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 7,4%-ով։ Եվ սկզբունքորեն, եթե դիտարկենք ագրոհատվածը, մեզ մոտ դինամիկան միայն դրական է»,-ասել է նա:

ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինն, իր հերթին, նշել է, որ թեպետ 2024 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության աճը (որը պայմանավորված էր Հայաստանի միջոցով ռուսական արտադրանքի, հիմնականում՝ թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ) մեկ տարի անց հավասարվել է, մնացած ավանդական ապրանքախմբերի մասով նկատելի է աճ և առաջընթաց։

«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրի հիմնարար սկզբունքների տեսանկյունից մենք ունենք առաջընթաց»,-հայտարարել է Սոլոմինը՝ հավելելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս գործընթացներն ավելի դինամիկ են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք Sat, 14 Nov 2026 11:45:13 …