Արման Հարությունյանը մեդալ է նվաճել
Tue, 10 Mar 2026 23:30:00 +0400

57 կգ քաշային Արման Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում:
19-ամյա հայ ըմբիշի համար մրցաշարը մեկնարկել է ռուսաստանցի Այանդայ Օնդարից 5:7 հաշվով պարտությամբ: Սակայն Օնդարը կարողացավ դուրս գալ եզրափակիչ, ինչի շնորհիվ Հարությունյանը հնարավորություն ստացավ պայքարը շարունակել սփոփիչ փուլում։
Սփոփիչ գոտեմարտերում հայ մարզիկը նախ 16:5 հաշվով վստահ հաղթեց ուկրաինացի Նիկոլայ Բրատովին, ապա բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10:0 հաշվով ջախջախեց Բելառուս Պավլյուչենկոյին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր