Մենք ոչ մեկին մեր ձայները չենք տալու. Արման Թաթոյան

Մենք ոչ մեկին մեր ձայները չենք տալու. Արման Թաթոյան

Sun, 26 Apr 2026 11:22:31 +0400


«Մենք ոչ մեկի հետ կապ չունենք՝ ո՛չ նախկին ղեկավարների, ո՛չ էլ գործող իշխանությունների հետ։ Մենք ամբողջովին ինքնուրույն ուժ ենք»,— ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Վերին Գետաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Տարածում են տարբեր բամբասանքներ ու լուրեր, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր ընտրողների ձայների համար, մենք ոչ մեկին մեր ձայները չենք տալու», — հավելել է Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ իր աշխատանքը միշտ եղել է բոլորի աչքի առաջ, այդ պատճառով պարզ ճակատով ասում է՝ իրենք ինքնուրույն ուժ են։

«Դրա համար մեր հույսը, ուժը դուք եք: Դուք եք մեզ ուժ տալու բոլոր հարցերը լուծելու»,— շեշտել է «Միասնության թեւերի» վարչապետի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արման Մուսինյանի ակնարկը Փաշինյանին

Արման Մուսինյանի ակնարկը Փաշինյանին Thu, 23 Apr 2026 18:20:58 +0400 Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածները նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով