Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Հիասթափված եմ ՄԻՊ-ի արձագանքից

Հիասթափված եմ ՄԻՊ-ի արձագանքից

Thu, 23 Apr 2026 11:32:22 +0400


Ասել, որ հիասթափված եմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի նամակին ի պատասխան արձագանքից, նշանակում է ոչինչ չասել։

Զրո տոկոս ապրումակցում, կատարյալ անտարբերություն, չափազանց ձևական լեզու և պատասխան, որը ավելի շատ հիշեցնում է բյուրոկրատական գրություն, քան մարդու իրավունքների պաշտպանի խոսք։ Ահա այն ամենը, ինչ կարելի է հասկանալ տիկին Մանասյանի երկար ու ձիգ պատասխանից։

Բաքվում ապօրինաբար դատապարտված մարդն ավելի համարձակ է, ավելի արդար, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը, ով պետք է հիմա բոլոր ատյաններով՝ օգտագործելով մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները, աղաղակեր իր գերեվարված հայրենակիցների խախտված իրավունքների մասին՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձը։

Ոչ ոք չի ակնկալում տիկին ՄԻՊ-ից հրաշքներ։ Ոչ ոք չի խրախուսում պաշտոնի կամ դիրքի չարաշահումը որևէ պարագայում։ Բայց կա նվազագույն ակնկալիք՝ հստակ գնահատական, ուժեղ խոսք և տեսանելի ջանք՝ օգտագործելու բոլոր հնարավոր իրավական ու մարդասիրական մեխանիզմները։ Լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն պարզապես անընդունելի է։
Եթե նույնիսկ ինչ-որ աշխատանք կատարվում է փակ դռների հետևում, դա չի արդարացնում հանրային դաշտում այսպիսի թույլ և անգույն արձագանքը։ ՄԻՊ-ի ինստիտուտը նաև պատասխանատվություն է հասարակության առաջ՝ ցույց տալու, որ պետությունը կանգնած է իր քաղաքացիների կողքին, հատկապես այն ժամանակ, երբ նրանք ամենախոցելի վիճակում են։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի Fri, 23 Oct …