Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Հետամնաց երկրների ուսանողներն ավելի լավատես են, քան զարգացած երկրներինը

Հետամնաց երկրների ուսանողներն ավելի լավատես են, քան զարգացած երկրներինը

Tue, 17 Nov 2026 15:30:01 +0400


Ուսանողների շրջանում ուսումնասիրություն է իրականացվել՝ լավատեսության առումով։ 41 երկրի ուսանողների խնդրել են գնահատել իրենց լավատեսությունը հինգ կատեգորիաներում՝ անձնական, տնտեսական, բնապահպանական, քաղաքական և հասարակության ապագայի։ Գնահատման միավորը 1-ից 5 սանդղակով է: Ապա ստացված պատասխանների միջինացված արդյունքն են հանել եւ ըստ դրա՝ ռեյտինգավորել երկրներին։ Լավատեսության ընդհանուր միավորը բոլոր հինգ կատեգորիաների միջին միջինն է:
Շատ ուշագրավ պատկեր է ստացվել։ Պարզվել է՝ բարեկեցիկ ու առաջադեմ երկրներում ուսանողներն ավելի հոռետեսորեն են տրամադրված (թերեւս մի բացառություն կա՝ Կանադան), քան երրորդ երկրների ուսանողները, որոնք ավելի լավատես են իրենց ապագայի, տնտեսական ու բնապահպանական խնդիրների, քաղաքականության առումով։ Եւ ամենաուշագրավը՝ Հայաստանը 41 երկրի մեջ 10-րդ տեղում է։ Փաստորեն՝ շատ լավատես, կյանքից ու իրականությունից գոհ ուսանողություն ունենք։ Հավանաբար նաեւ դա է պատճառը, որ հայ ուսանողները պասիվ են, չպայքարող, ամեն ինչի հետ հաշտ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հարավային Կովկասի մասին

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հարավային Կովկասի մասին Mon, 16 Nov 2026 13:00:28 +0400 Թուրքիայի արտգործնախարար Հաքան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով