Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Պատերազմն էլի սկսվե՞ց, ինչ է կատարվում Թեհրանում

Պատերազմն էլի սկսվե՞ց, ինչ է կատարվում Թեհրանում

Thu, 23 Apr 2026 11:30:23 +0400


Անցած գիշեր Թեհրանի արևելյան և արևմտյան հատվածներում «բազմաթիվ պայթյուններ» են լսվել, հաղորդում է Iran International-ը՝ հղում անելով ականատեսներին։

Ականատեսների խոսքով՝ ձայները նման են եղել հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացմանը։

Պայթյունները լսվել են Թեհրանի արևելյան հատվածի Փարդիս շրջանում։ Պայթյունների մասին հաղորդվել է նաև Իրանի մայրաքաղաքի արևմտյան շրջաններում, այդ թվում՝ Չիթգարում։

Միևնույն ժամանակ, Tasnim-ը հաղորդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում «անսպասելի գործողություններ» անցկացնելու իր պատրաստակամության մասին, որոնք «գերազանցում են թշնամու հաշվարկները»։

ԻՀՊԿ-ի հիմնադրման տարեդարձին նվիրված հայտարարության մեջ, ի թիվս այլնի, նշվում է՝ կազմակերպությունը կարծում է, որ ունակ է գործել «ռազմադաշտում նոր հաղթաթղթերով»։ Նշվում է նաև, որ ԻՀՊԿ ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստ են արձագանքել հնարավոր սպառնալիքներին և հետագա հարվածներ հասցնել հետագա սրման դեպքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հիքմեթ Հաջիևի կազմակերպած դիվանագետների այցին զուգահեռ Գրոնոյի երևանյան այցը․ օրվա ամփոփում

Հիքմեթ Հաջիևի կազմակերպած դիվանագետների այցին զուգահեռ Գրոնոյի երևանյան այցը․ օրվա ամփոփում Mon, 14 Sep 2026 …