Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը վարչական ռեսուրսի օգտագործման փորձ է

Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը վարչական ռեսուրսի օգտագործման փորձ է

Wed, 11 Mar 2026 11:32:06 +0400


Ռուբեն Թորոսյանը, ով Օրին-26 կազմակերպություն է ստեղծել եւ նախընտրական ընտրախախտումների մոնիտորինգ է իրականացնում, դիմել է Կենտրոնական Ընտրական հանձնաժողովին․

«Հարգելի՛ ԿԸՀ,
Տեղեկացնում կամ հիշեցնում ենք, որ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ /տե՛ս կից/, որը «Արտաքին հետախուզական գործունեության եվ արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի ենթադրյալ խախտում է։

Ավելին, հենց այդ հիմքով և իր անորոշ ձևակերպումներով այդ հայտարարությունը, որպես վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում ենթադրաբար խախտում է ԱԺ 2026թ․ընտրական գործընթացների մասնակիցների իրավունքներն ու ազատությունները ի հակասություն նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի պահանջների։

Միաժամանակ, մենք ողջունում ենք Ծառայության հոգատարությունը ԱԺ ընտրությունների նկատմամբ, սակայն որը պետք է լինի ժողովրդավարության, այդ թվում, օրինականության սահմաններում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իշխանությունը Քրիստիկի բերանով զգուշացնում է

«Հրապարակ»․ Իշխանությունը Քրիստիկի բերանով զգուշացնում է Wed, 11 Mar 2026 08:20:00 +0400 Հունիսի 7-ի ընտրություններին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով