Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել անվտանգության աշխատակիցը

Սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել անվտանգության աշխատակիցը

Thu, 02 Apr 2026 14:01:24 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ անձամբ չի տեսել դեպքի ամբողջ ընթացքը, սակայն ընդգծել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների լիազորությունների շրջանակը։

Նրա խոսքով՝ երբ պահպանության աշխատակիցը գնահատում է, որ իր պաշտպանյալին վտանգ է սպառնում, նա իրավունք ունի գործադրել ուժ՝ անհրաժեշտության դեպքում նույնիսկ ծայրահեղ միջոցների կիրառմամբ։ Փաշինյանը նշել է, որ նման իրավիճակներում ծառայողը կարող է հարվածել, ուժ կիրառել, իսկ ծայրահեղ դեպքերում՝ նաև զենք օգտագործել։

Վարչապետը հավելել է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները պարտավոր են կատարել իրենց պարտականությունները, հակառակ դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության՝ անգամ ազատազրկման։

Նա նաև ընդգծել է, որ նման իրավիճակներում հաշվի չեն առնվում անձի տարիքը, առողջական վիճակը կամ այլ հանգամանքներ:

«Երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է հարվածել, կարող է ուժ գործադրել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պետք է հաշվեն` ձայն տան այն ուժերին, որոնք կարող են 60 հազար ձայն ստանալ

«Հրապարակ»․ Պետք է հաշվեն` ձայն տան այն ուժերին, որոնք կարող են 60 հազար ձայն ստանալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով