Չորեքշաբթի , 11 Մարտի 2026

«Սպարտակ» մարզադաշտի վարույթով ՔՊ-ական պաշտոնյա է անցնում

«Սպարտակ» մարզադաշտի վարույթով ՔՊ-ական պաշտոնյա է անցնում

Wed, 11 Mar 2026 21:15:00 +0400


2 տարի առաջ Գլխավոր դատախազությունը փորձում էր վիճարկել «Սպարտակ» մարզադաշտի սեփականաշնորհման որոշումը եւ վաճառքի գործարքը։ Պարզվում է, դատախազության՝ 2024թ․ հայցը Վարչական դատարանը վարույթ չի ընդունել, Վերաքննիչ դատարանը մերժել է, ապա Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Դատախազության բողոքը։ Եւ ստացվում է, որ դատական երեք ատյանների որոշումների արդյունքում «Սպարտակ» մարզադաշտը չի վերադարձվի պետությանը։

Հիշեցնենք, որ Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող այդ մարզադաշտն` իր շենք-շինություններով պատկանում էր «Հայաստան» մարզական ՀԿ-ին։ «Սպարտակ» համալիրը շուկայականից բազմապատիկ ցածր գնով գնել էր «Հայաստան» մարզական ՀԿ-ի նախագահի ծանոթը՝ որդու ստեղծած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի միջոցով։ Հետո համալիրը վաճառվել էր 5 միլիարդ 20 միլիոն դրամով, չնայած գնորդը գումարը ՀԿ-ին պետք է վճարի մաս մաս` մինչև 2028թ.՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն մարզադաշտը գրավադրել էր «Էվոկաբանկում»՝ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։ Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Բայց համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

Մեր տեղեկություններով, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանը պատկանող «Սպարտակ» եւ «Աշխատանք» մարզահամալիրները օտարելու հետ կապված այժմ քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում։ Ի դեպ, ըստ լուրերի, մարզահամալիրներն էժան գնով վաճառելու «հովանավորը» ՔՊ-ական պաշտոնյա է։

Հակակոռուպցիոն կոմիտեից հետաքրքրվեցինք՝ մեղադրյալներ կա՞ն գործով անցնող, ի՞նչ հոդվածներով է վարույթը նախաձեռնվել, մեզ փոխանցեցին․ «Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ գործով ներգրավված անձինք չկան, մեղադրյալ չկա։ Քրեական վարույթը հարուցվել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածներով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»

Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Tue, 10 Mar 2026 23:08:04 +0400 Մարտի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով