Կիրակի , 26 Հուլիսի 2026

545 մլն դրամ արժողությամբ ինչ տեսախցիկների մասին է խոսքը

545 մլն դրամ արժողությամբ ինչ տեսախցիկների մասին է խոսքը

Thu, 12 Mar 2026 12:08:10 +0400


Հայաստանի կառավարությունը հաստատել է որոշում, որով նախատեսվում է տեսախցիկներ ձեռք բերել ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը տեսանկարահանելու համար։ Այդ նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կծախսի շուրջ 545 միլիոն դրամ։

Ըստ գործող ընտրական կարգավորումների՝ քվեարկության ընթացքը պետք է տեսանկարահանվի այն ընտրատեղամասերում, որտեղ սպասարկվում է 300-ից ավելի ընտրող։ Հայաստանում նման ընտրատեղամասերի թիվը մոտ 1800 է։ Ընդհանուր առմամբ համապետական ընտրությունների ժամանակ ձևավորվում է մոտ 2000 ընտրատեղամաս։

Տեսանկարահանման գործընթացը կազմակերպելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցութային կարգով ընտրում է այն ընկերությանը, որը կապահովի անհրաժեշտ տեխնիկական միջոցները և սպասարկումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Thu, …