Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Գերտերությունների եռյակից է կախված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը

Գերտերությունների եռյակից է կախված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը

Thu, 12 Mar 2026 14:37:23 +0400


Ուշագրավ էր ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի գրառումը՝ Ֆլորիդայում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպման մասին: Նախ, որ այն տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և երկրորդ՝ հենց ձևակերպումն արդեն տարողունակ ու ինտրիգային է. «…քննարկել են տարբեր թեմաներ»:

Դժվար թե, ՌԴ պատվիրակությունն ԱՄՆ գնար առանց քննարկվող հարցերի շուրջ նախանական համաձայնությունների:
Ուշագրավ է նաև ամերիկյան պատվիրակությունը, որը նման է հրեա պատասխանատուների եռյակի՝ Ուիթկոֆ, Քուշներ և Սպիտակ տան ավագ խորհրդական Գրյունբաում: Ենթադրելի է, որ նրանք գիտեն ոչ միայն բանակցել, այլ նաև վերահսկողության տակ պահել համաշխարհային զարգացումներն ու ընթացիկ իրավիճակը:

Մինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը:

Հարկ է նշել, որ ռուս-ամերիկյան «տարբեր հարցերի շուրջ» երեկվա բանակցությունները կողմերի համար կարևոր են նաև մարտի 31-ից ապրիլի 2-ը նախագահ Թրամփի Չինաստան այցելությունից առաջ: Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի ֆոնի վրա չին-ամերիկյան «առևտրային զինադադարի» հարցը այլևս ամենագլխավորը չէ: Այսօր հատկապես գերտերությունների եռյակից է կախված տարածաշրջանային պատերազմի հետագա ընթացքը: Արդյո՞ք կողմերն ի զորու են հանգուցալուծել Ուկրաինաի և Իրանի շուրջ առկա գլոբալ հակամարտությունը՝ առանց երկարաձգելու և ընդլայնելու նրա աշխարհագրությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի հետ պատերազմի մեկ շաբաթը ԱՄՆ-ին արժեցել է մոտ 6 մլրդ դոլար

Իրանի հետ պատերազմի մեկ շաբաթը ԱՄՆ-ին արժեցել է մոտ 6 մլրդ դոլար Sun, 08 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով