Այս ամբողջ գործընթացը վկայում է մեկ կարևոր իրողության մասին

Այս ամբողջ գործընթացը վկայում է մեկ կարևոր իրողության մասին

Thu, 12 Mar 2026 14:45:10 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանեց, թե առաջին հերթին ինչ պատճառով է սկսել պայքարը եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Նա հայտարարեց, որ «Եկեղեցու խորանից Արցախ բառ են հնչեցնում, խաղաղություն ու օրհնություն տարածում, սակայն սա ոչ այլ ինչ է, քան կոնֆլիկտի հրահրում, պատերազմի կոչ․ եկեղեցին ստանձնել է պատերազմի կուսակցության ղեկավարումը»։

Ավելին՝ Փաշինյանը հայտարարեց, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու հրամանը հենց ինքն է տվել՝ դա հիմնավորելով այն մտքով, թե «երկրի ներսում չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն»։
Ըստ էության, տեղի ունեցածը ցույց է տալիս, որ Կաթողիկոսի անձի շուրջ շրջանառվող այն ստահոդ մեղադրանքները՝ «կուսակրոնության ուխտը խախտելու», «ԿԳԲ-ի գործակալ լինելու» և նմանատիպ այլ հայտարարությունները, ընդամենը ծխածածկույթ էին։ Դրանք ծառայեցին որպես տեղեկատվական նախապատրաստություն՝ իրական նպատակը քողարկելու համար։ Իսկ իրական նպատակը, ինչպես այժմ արդեն բացահայտվում է հենց իշխանության խոսքից, վերաբերում է ոչ թե անձնական կամ բարոյական հարցերի, այլ քաղաքական-արժեհամակարգային հակադրությանը՝ այն փաստին, որ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է իր խոսքում պահպանել ազգային օրակարգի առանցքային բաղադրիչներից մեկը՝ Արցախը։

Եթե հաշվի առնենք նաև այն, որ Փաշինյանը վերջին շրջանում բազմիցս խոսել է «Արցախ» եզրույթի նկատմամբ իր ակնհայտ ջղաձգված վերաբերմունքի մասին և պատրաստվում է Սահմանադրական փոփոխությունների շրջանակում հրաժարվել Անկախության հռչակագրից՝ այն որակելով որպես «կոնֆլիկտի տրամաբանության վրա հիմնված հռչակագիր», ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ ուղղությամբ կարող են զարգանալ գործընթացները։ Չի բացառվում, որ նոր Սահմանադրության պայմաններում «Արցախ» բառի օգտագործումը փորձ արվի ներկայացնել որպես ռևանշիզմի դրսևորում կամ պատերազմի կոչ, ինչը տեսականորեն կարող է նույնիսկ քրեական հետապնդման հիմք դառնալ։ Նման տրամաբանության շարունակությունը կարող է հասնել նաև տեղեկատվական դաշտի սահմանափակումներին՝ սոցիալական հարթակներին ուղղված կոչերով կամ պահանջներով արգելափակելու Արցախի թեմայով հրապարակումները։

Այս ամբողջ գործընթացը վկայում է մեկ կարևոր իրողության մասին․ իշխանությունը փաստացի փորձում է վերաձևակերպել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության տրամաբանությունը, այլ նաև հանրային խոսքի և ազգային ինքնության այն շրջանակը, որի մեջ տասնամյակներ շարունակ ձևավորվել է հայկական պետական ու հասարակական մտածողությունը։ Ավելին, հենց այս համատեքստում էլ պարզ է դառնում, որ եկեղեցու դեմ սկսված պայքարը իրականում պայքար է ազգային հիշողության և ինքնության այն հենասյուների դեմ, որոնք դեռևս պահպանվում են հայկական հանրային կյանքում։

Այսպիսով, Փաշինյանի այս հայտարարությունները ոչ միայն բացահայտում են նրա քաղաքական մոտիվացիաները, այլ նաև հերթական անգամ ցույց են տալիս, թե որքան խորքային հակասություն կա գործող իշխանության քաղաքական օրակարգի և հայկական ազգային-արժեհամակարգային ինքնության միջև։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը

Ինչպես է բարձրացել Ուրմիա լճի մակարդակը Sat, 14 Nov 2026 15:30:58 +0400 Աշնանային անձրեւները դրականորեն…

9 րոպե ago

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու Sat, 14 Nov 2026 15:15:31…

25 րոպե ago

Մասկը ուզում է հետ բերել Nvidia-ի ղեկավարին

Մասկը ուզում է հետ բերել Nvidia-ի ղեկավարին Sat, 14 Nov 2026 15:00:20 +0400 Մասկը հայտարարել…

40 րոպե ago

Չորս հագեցած տուրիստական ամիս

Չորս հագեցած տուրիստական ամիս Sat, 14 Nov 2026 14:45:11 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ…

55 րոպե ago

Լեպսը լուրջ կորուստ ունի

Լեպսը լուրջ կորուստ ունի Sat, 14 Nov 2026 14:30:42 +0400 Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի դատարանները…

1 ժամ ago

Աշնան անձրևներից թաց անտառից 2 խ/մ թափուկ բերելը հարցի լուծում չի

Աշնան անձրևներից թաց անտառից 2 խ/մ թափուկ բերելը հարցի լուծում չի Sat, 14 Nov 2026…

1 ժամ ago