ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը վայրեջք է կատարել Ադրբեջան․օգնություն՝ Իրանին
Thu, 12 Mar 2026 16:00:55 +0400
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Իրանի համար, վայրէջք է կատարել Ադրբեջանում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մարդասիրական օգնությունը, որը կշռում է ավելի քան 13 տոննա, ներառում է դեղորայք և բժշկական պարագաներ։
Օգնությունը ավտոմոբիլային ճանապարհով կհասցվի Աստարայի սահմանային անցակետ՝ Իրան տեղափոխելու համար։