Տխմարության բանաձևումը

Տխմարության բանաձևումը

Thu, 12 Mar 2026 18:45:00 +0400


Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարականի դիմում պահանջի ՀՀ վարչապետից՝ վերջինիս կողմից որոշումներ կայացնելու և արարողակարգային այցերի հետ կապված սկանդալային իրավիճակներ ստեղծելու հիմնապատճառներով: ԱՄՆ փոխնախագահ Վենսի Ծիծեռնակաբերդ կատարած պաշտոնական արարողակարգային այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի միջոցով ԱՄՆ փոխնախագահին Արցախի թեմայով գրքեր նվիրելը, արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության հիշատակումը որպես հիմք դիտելն ու տնօրենից հրաժարականի դիմում պահանջելը, ինչպես նաև հաջորդիվ դրա մասին բացեիբաց հայտարարելը, վկայում է լիակատար ու անմնացորդ անմեղսունակության մասին:

Հիմա կետերով

Ա մեղավոր

Այդ մակարդակի պաշտոնական այցի ընթացքում մշակված ու քննարկված պետք է լինեն ԲՈԼՈՐ արարողակարգային մանրամասնությունները՝ ընդհուպ մինչև Ծիծեռնակաբերդում հյուրի տեղաշարժման ժամանակացույցն ու հյուրերին տրամադրվող նվերների տեսականին: Դա պարզապես չի արվել: Այստեղ Էդիտա Գզոյանը մեղավոր չի, քանզի հիմնական թերացողներն ու Նիկոլին արհամարողներն ի սկզբանե եղել են իր աշխատակազմի ղեկավարն ու ՀՀ արտգործնախարարը՝ ովքեր «կուրսի չեն եղել» ՀՀ վարչապետի ներկա արտաքին քաղաքական կուրսից:

Բ մեղավոր

Անգամ այս բացթողման պարագայում ՀՀ պետարարողակարգի պատասխանատուները, ովքեր եղել այդ պահին Ծիծեռնակաբերդում ու բավական ժամանակ են ունեցել տեղեկանալու Էդիտա Գզոյանի նպատակադրության մասին ու բացառել դա, կարող էին դա անել հաշվված վայրկյանների ընթացքում, բայց դա չեն արել, քանզի իրենց հետաքրքիր չի եղել Նիկոլ Փաշինյանի կարծիքն այդ կապակցությամբ:

Գ մեղավոր

Մինչ բարձրաստիճան հյուրերի ժամանումը Ծիծեռնակաբերդ, այդ պահին Էդիտա Գզոյանի կողքին է եղել նրա անմիջական վերադասը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով պարտավոր էր հարցնել Է. Գզոյանին, թե ի՞նչ է պատրաստվում նվիրել հյուրին: Սա նշանակում է, որ Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն ու ու նրա հայտարարած «կառավարությունն այդ ես եմ» ձևակերպումն առ ոչինչ են:

Ու վերջում. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կա Արցախի դեմ իրագործված ցեղասպանության պատմությունն ու հետևանքներն ուսումնասիրող բաժին: Նիկոլի տրամաբանությամբ այս բաժինը պետք է լուծարվի, կամ իր ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները, քանի որ թանգարանում նման բաժնի գոյությունը դիտվելու է անցանկալի ու վտանգավոր:

Հ․Գ. Ի դեպ գիրք նվիրելու կապակցությամբ նորից վերհիշեցի ՀՑԹԻ-ի ֆոնդերից 2005 թվականին անհայտացած գրքերի թեման ու այդ առիթով իմ նախաձեռնությամբ 2007 թվական հարուցված քրեական գործը: Վերջիվերջո գողության այդ դրվագը ևս, հնարավոր է, որ ուղղակի առնչություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգերի ու իրականացնողների հետ:
Ինչպես ասում էր ՔՊ-ական Ալխազը՝ կարճ…

Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

234 մլն համարանիշների համա՞ր

234 մլն համարանիշների համա՞ր Tue, 28 Jul 2026 14:15:14 +0400 Հայաստանում նոր կարգով վաճառվող մեծ…

12 րոպե ago

Պուտինը շարունակում է մեծացնել բանակի թվաքանակը

Պուտինը շարունակում է մեծացնել բանակի թվաքանակը Tue, 28 Jul 2026 14:00:20 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

27 րոպե ago

«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին

«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Tue, 28 Jul 2026 13:45:42 +0400…

42 րոպե ago

Փաստաբանների պալատը՝ Երեմ Սարգսյանին քրեական վարույթին մասնակցելուց ազատելու և որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին

Փաստաբանների պալատը՝ Երեմ Սարգսյանին քրեական վարույթին մասնակցելուց ազատելու և որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին Tue,…

48 րոպե ago

ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները լարված են․ սկանդալ՝ ՄԱԿ-ում

ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները լարված են․ սկանդալ՝ ՄԱԿ-ում Tue, 28 Jul 2026 13:30:39 +0400 ԱՄՆ դիվանագետները ի…

57 րոպե ago

Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան

Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Tue, 28…

1 ժամ ago