Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար որոշում է կայացվել

Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար որոշում է կայացվել

Thu, 12 Mar 2026 21:45:00 +0400


Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Դոհայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ամենօրյա կապ պահպանել Կատարի Պետությունում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ և ցուցաբերել հնարավոր աջակցություն։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Դեսպանությունում դեսպան Տիգրան Գևորգյանի մասնակցությամբ երկու անգամ կազմակերպվել է հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ։ Քննարկումների և կարիքների գնահատման արդյունքում՝ ԱԳՆ կողմից որոշում է կայացվել Կատարում գտնվող բոլոր ՀՀ քաղաքացիների համար ապահովել Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր, ինչը ստացվել է ԱԳՆ և դեսպանության աշխատանքների արդյունքում։

Մարտի 12-ին Դոհայում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիների համար կազմակերպել է Կատարից անվճար տեղափոխում Օման, ինչի մասին տեղեկացվել են ՀՀ բոլոր քաղաքացիները։ Այս հնարավորությունից օգտվել է ՀՀ 10 քաղաքացի, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներ և տարեցներ։ Կատարում ՀՀ դեսպան Գևորգյանը ՀՀ քաղաքացիներին ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման:

Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի համար ևս տրամադրվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր` Հայաստան վերադարձի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիմում եմ Հայաստանի ու աշխարհի բոլոր ազատ հայերին․ բոլոր նրանց, ովքեր դեռևս կենդանի ու տաք սիրտ ունեն

Դիմում եմ Հայաստանի ու աշխարհի բոլոր ազատ հայերին․ բոլոր նրանց, ովքեր դեռևս կենդանի ու տաք …