Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Պրոֆեսիոնալ մարդ, պրոֆեսիոնալ ժեստ, և՝ ազատում աշխատանքից վարչապետի անձնական ցուցումով

Պրոֆեսիոնալ մարդ, պրոֆեսիոնալ ժեստ, և՝ ազատում աշխատանքից վարչապետի անձնական ցուցումով

Thu, 12 Mar 2026 21:34:54 +0400


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն աշխատանքից ազատվել է միայն նրա համար, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսին պատմել է տարբեր տարիներին Ադրբեջանի կողմից հայերի ջարդերի մասին, փոխանցել է գրքեր Արցախի խնդրի ու Հայոց ցեղասպանության մասին։

Մի պահ մտածեք այս մասին։ Պրոֆեսիոնալ մարդ։ Պրոֆեսիոնալ միջավայր։ Պրոֆեսիոնալ ժեստ։ Եվ՝ ազատում աշխատանքից վարչապետի անձնական ցուցումով։

Փաշինյանը սա անվանեց «պրովոկացիա» և «արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն»։ Բայց Ցեղասպանության թանգարանն արտաքին գործերի նախարարություն չէ։ Թանգարանի առաքելությունը հենց հիշողություն պահպանելն ու փոխանցելն է։

Հիշողությունը չի կարող լինել պրովոկացիա, խաղաղության խոչընդոտ:

Այստեղ է ինձ համար կարմիր գիծը` ոչ թե մասնագետների նկատմամբ քաղաքական ճնշումներ, անձնիշխանություն ու կուսակցապետություն, այլ երկրի ներսում իրավունքներ և ազատություններ, ինստիտուտների անկախություն: Պետք է անհնար լինեն այն իրավիճակները, երբ թանգարանի տնօրենին կարող են ազատել աշխատանքից միայն այն բանի համար, որ տնօրենը պրոֆեսիոնալ է ու հայրենասեր:

Դեպի Եվրոպա ճանապարհը կլինի ավելի կարճ և արժանապատիվ, եթե այն առաջնորդի այնպիսի ղեկավար, որը հասկանում է․ եվրոպական արժեքները չեն սկսվում Ստրասբուրգում։ Դրանք սկսվում են Երևանում։ Այդ թվում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օպերատորներին աշխատանքից ազատեցին` որակն ընկավ

Օպերատորներին աշխատանքից ազատեցին` որակն ընկավ Wed, 11 Mar 2026 21:45:44 +0400 Վերջերս գրել էինք, որ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով