Դու չես կարող քո իշխանությունը պահելու համար մեզ կտրել մեր արմատներից, մեր պատմությունից

Դու չես կարող քո իշխանությունը պահելու համար մեզ կտրել մեր արմատներից, մեր պատմությունից

Thu, 12 Mar 2026 22:45:27 +0400


Դու ոչ Հայաստանի Հանրապետությունն ես, ոչ էլ կառավարությունը, դու մարդ ես, ով ընտրվել է (ցավոք) կոնկրետ խոստումների եւ կոնկրետ ծրագրի համար։

Դու կարող ես խոսել այն մասին, թե ինչու՞ ես սին խոստումներով քվե կորզել, կամ եթե չես խաբել, ապա ինչու՞ չես կատարել քո իսկ տված խոստումները։

Դու չես խոստացել, որ մեր անկախության հռչակագրին հղում չպետք է արվի, քանի որ ըստ քեզ իր մեջ կոնֆլիկտ ունի։
Դու չես խոստացել, որ Արցախի թեման փակվելու է, այլ ընդհակառակը՝ խոստացվել է հատուկ կարգավիճակի եւ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին։

Դու չես խոստացել խելացնոր պայքար մղել ՀԱՍԵ-ի դեմ, սակայն հիմա այդ կպչուն միտքը դարձրել ես նպատակ։

Դու չես խոստացել ոտքերով տրորել խոսքի ազատությունը, սակայն ազատ եւ օբյեկտիվ կարծիք ունեցողները հետապնդվում են կամ առնվազն զրկվում աշխատանքից։

Դու չէիր խոստացել, որ գալով մի քանի անգամ բարձրացնելու ես քո թիմակիցների աշխատավարձերը եւ իրենց ամենավառ երազում չտեսած պարգեւավճարներ ես տալու։

Դու չէիր խոստացել, որ պետական ապարատը լցվելու է խնամի-ծանոթ-բարեկամներով, կարծեմ դրա դեմ էիր չէ՞ պայքարում։
Դու չես խոստացել պետական պարտքը հասցնել 14,5 միլիարդ դոլարի։
Էլ չասեմ՝ գործազրկության նվազում, աղքատության կրճատում, կոռուպցիայի վերացում եւ այլն, ինքդ էլ գիտես, որ չես արել։
Այլապես՝ քվե չէիր ստանա….

Հայաստանը նաեւ իմ/մեր երկիրն է եւ դու չես կարող որոշել, թե հազարամյակներ գոյություն ունեցող տեղանվան ու ժողովրդի թեման փակ, թե՞ բաց պետք է մնա։

Դու չես կարող քո իշխանությունը պահելու համար մեզ կտրել մեր արմատներից, մեր պատմությունից, մեր հիմնասյուներից, մեր հիշողությունից, մեր ավանդույթներից, քանի որ դու եւ փողով իր թասիբն ու արժանապատվությունը փոխած մի փոքրիկ խումբ անցողիկ եք, իսկ Հայաստանը մնալու է…

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին

Ինչ է առաջարկել Ուզբեկստանի նախագահը Փաշինյանին Fri, 11 Sep 2026 14:07:35 +0400 Ուզբեկստանը Հայաստանին առաջարկել…

19 րոպե ago

Իսրայելի հարվածից հետո Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իսրայելի հարվածից հետո Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել Fri, 11 Sep 2026 14:00:20 +0400 Լիբանանի…

26 րոպե ago

Թանկացնեն, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել

Թանկացնեն, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել Fri, 11 Sep 2026 13:53:27 +0400 Փաշինյանը…

33 րոպե ago

Բանակցողների կազմը կփոխվի՞․ ինտրիգներ Սպիտակ տանը

Բանակցողների կազմը կփոխվի՞․ ինտրիգներ Սպիտակ տանը Fri, 11 Sep 2026 13:45:32 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

41 րոպե ago

Մի շարք աղմկահարույց ու ուշագրավ տեղեկություններ կան

Մի շարք աղմկահարույց ու ուշագրավ տեղեկություններ կան Fri, 11 Sep 2026 13:31:46 +0400 ԱԺ պաշտպանության…

55 րոպե ago

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց ադրբեջանական «Սաբահ»-ին

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց ադրբեջանական «Սաբահ»-ին Fri, 11 Sep 2026 13:30:56 +0400 Բաքվի «Սաբահ»-ը ՈՒԵՖԱ-ի…

56 րոպե ago