«Հրապարակ»․ Երեւանում հատուկ են պատրաստվում

«Հրապարակ»․ Երեւանում հատուկ են պատրաստվում

Fri, 13 Mar 2026 08:00:00 +0400


ՔՊ-ն այս շաբաթ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ կարշավի Վայոց Ձոր եւ Սյունիք, իսկ եզրափակիչ արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ, Երեւանում։ ՔՊ-ական աղբյուրները չեն թաքցնում իրենց թախիծը` որ Երեւանում անմխիթար վիճակում են եւ նոր հնարքներ են մտածում՝ ինչ անել, որ թաղերով, բակերով անցնելիս չխայտառակվեն։ Բանն այն է, որ Երեւանում ՔՊ-ի վարկանիշը մարզերի համեմատ շատ ավելի ցածր է: Եվ եթե մարզերում չկարողանան խուսափել տհաճ պահերից, պատկերացնում են, թե մայրաքաղաքում ինչ է կատարվելու: Իսկ Երեւանում է հիմա ընտրողների 2/3-ը, եւ երեւանցիների ձայնն է վճռորոշ լինելու այս ընտրություններում: Ուստի, եթե մարզերում Նիկոլ Փաշինյանը դեռ կարող էր մուննաթ գալ, գոռալ մարդկանց վրա, «կուկուռուզ ու պեռաշկի» ուտել, ապա Երեւանում նման պահվածքը կարող է թանկ նստել իրենց վրա։ ՔՊ-ից մեզ վստահեցրին, որ դեռ հայտնի չէ երեւանյան քարոզարշավի սցենարը։ Գիտենք, որ մարտի 27-28-ին ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է լինելու` 50 հոգու ցուցակն են դասավորելու` 1000 պատվիրակների քվեարկությամբ, իսկ ապրիլի 4-5-ին համաժողով կանեն եւ կհաստատեն արդեն կազմված 50-յակի ցանկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները

Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Sun, 01 Nov 2026 20:30:29 +0400 2026 թվականի հոկտեմբերը տարվա աստղագիտական…

13 րոպե ago

Ոնց որ մանկամիտ լինեն

Ոնց որ մանկամիտ լինեն Sun, 01 Nov 2026 20:15:00 +0400 Երեկվանից իշխանական վերնախավը տոնում է…

29 րոպե ago

Հատված ծառեր՝ Ավանում

Հատված ծառեր՝ Ավանում Sun, 01 Nov 2026 20:00:55 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

43 րոպե ago

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար

Քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ` սպանություն կատարելու համար Sun, 01 Nov…

43 րոպե ago

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Sun, 01 Nov 2026 19:45:59 +0400 ԱՄՆ-ում…

58 րոպե ago

Ինչ են ստիպում Տիգրան Ավինյանին

Ինչ են ստիպում Տիգրան Ավինյանին Sun, 01 Nov 2026 19:44:16 +0400 Latest news from Հրապարակ…

59 րոպե ago