Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են

«Հրապարակ»․ Փաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են

Fri, 13 Mar 2026 08:05:00 +0400


Դիլիջանի Կամոյի փողոցում, միջպետական ճանապարհի եզրին սնկի վաճառքի կետ կա։ Ծառի սնկի սեզոնին այստեղ վաճառվում է անտառի ծառի սունկ, մյուս ժամանակները՝ շամպինիոն եւ աճեցրած ծառի սունկ։ Սնկի վաճառքի կետը պատկանում է մոտակայքում խանութ ունեցող դիլիջանցուն, որը ոչ թե իր խանութում է վաճառում սունկը կամ խանութի առաջ, այլ՝ փողոցի մյուս կողմում։ Համայնքապետարանը մի անգամ 100 հազար դրամով տուգանել է սնկի անօրինական վաճառքի համար, սակայն նա շարունակում է սնկի վաճառքը։ Դիլիջանի բնակիչները պատմեցին, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան կամ Իջեւան է այցելում, այստեղ վաճառվող սունկը հավաքում են, իսկ նրա գնալուց հետո սնկի վաճառքը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սունկի հետ կապված դատարանը թող ուսումնասիրի

Սունկի հետ կապված դատարանը թող ուսումնասիրի Fri, 08 May 2026 12:05:47 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության …