Անգամ նկարի դեմ են պայքարում

Անգամ նկարի դեմ են պայքարում

Fri, 13 Mar 2026 17:52:51 +0400


Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննարկվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի փոփոխության հարցը, լրագրողների հետ զրույցում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իշխանությունները փաստացի պայքար են մղում նույնիսկ Սամվել Կարապետյանի նկարի դեմ։

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի խոսքի ազատությունը սահմանափակված է, ինչպես նաև սահմանափակված է հասարակության հետ անմիջական շփվելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, Կարապետյանը նշեց, որ անցկացված տարբեր հարցումները ցույց են տալիս, որ հասարակության զգալի հատվածը շարունակում է աջակցել Սամվել Կարապետյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին։

Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ իշխանությունները պայքարում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ նույնիսկ նրա պատկերի դեմ, սակայն, ինչպես ինքն ասաց, պարտվում են նաև այդ պայքարում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարապետյանը դիմել է քաղաքացիներին

Կարապետյանը դիմել է քաղաքացիներին Fri, 13 Mar 2026 19:55:00 +0400 Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով