Օտարերկրացի տղամարդն Իրանից Հայաստան է բերել շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ
Fri, 13 Mar 2026 22:45:08 +0400

Մարտի 13-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել մաքսանենգ ճանապարհով ներկրված ապօրինի թմրանյութի մասին։
Ըստ տեղեկությունների՝ օտարերկրացի 41-ամյա տղամարդն Իրանից Հայաստան էր տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 22 կգ թմրամիջոցով պարկ, որը պահել էր Մեղրի քաղաքի վարչական տարածքում և նախատեսում էր հետագայում իրացնել Հայաստանի տարածքում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվել է։ Քրեական ոստիկաններն իրականացնում են դեպքի վայրի պահպանություն։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր