Երկուշաբթի , 16 Մարտի 2026

Անդառնալիության կետը

Անդառնալիության կետը

Sat, 14 Mar 2026 09:00:00 +0400


Մեզ թվում էր, թե կորցրել ենք զարմանալու ու զայրանալու ունակությունը: Որովհետեւ այս տարիներին այնպիսի հայտարարություններ են հնչել պետության առաջին դեմքի շուրթերից, որ դրանցից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, բավարար էր հրաժարական տալու, կամ հանրային պահանջով իրեն այդ պաշտոնից հեռացնելու համար: Բայց, հավանաբար, 20 թվի խայտառակ պարտությունը եւ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան մարսելն այլեւս անպարտելի են դարձրել Նիկոլ Փաշինյանին, եւ նա սովորել է «էքստրեմալ» պայմաններում ապրելն ու վարչապետի պաշտոնում աշխատելը: Հաշտվել է ժողովրդի համատարած մերժման հետ: Ամբողջ հայության` իրեն ուղղված հրաժարականի պահանջները չտեսնելու է տալիս` թաքնվելով մի խումբ ոչ շատ կիրթ եւ մի խումբ իրենից սնվող անձանց ետեւում: Փորձում է ոչ միայն շարունակել պաշտոնավարել, այլեւ նորից ու նորից վերընտրվել: Եկեք արդար լինենք․ եթե մարդն ասաց՝ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ», եթե հանդուրժեց, որ ադրբեջանական բանակը ոչ միայն 5 տարի զբաղեցնի ՀՀ սուվերեն տարածքը, այլեւ քայլ-քայլ առաջ շարժվի ու ամրանա մեր հողում: Եթե կարողացավ մարսել Արցախի հայաթափումը, չպատժվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ նախաձեռնած նողկալի արշավի համար: Քրեական հանցանք չգործած մարդկանց` ընդամենը խոսելու, իրեն քննադատելու համար ստիպեց կալանք սահմանել, անգամ բարձրաստիճան հոգեւորականների ու կաթողիկոսի հեղինակությունից չերկնչեց: Ի՞նչը կարող է այլեւս նրան զսպել, ամաչեցնել, ստիպել, որ օրենքին ենթարկվի: Նա արդեն անցել է ռուբիկոնը եւ պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին: Նա կառավարություն է, օրենք է, Սահմանադրություն է, դատախազ ու դատավոր է մեր երկրում: Եվ այդ բոլոր գործառույթները կատարում է խայտառակ վատ` վտանգելով մեր պետությունն ու ապագան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես են մեքենաները վնասվում սրանց անգործության հետևանքով

Ինչպես են մեքենաները վնասվում սրանց անգործության հետևանքով Mon, 16 Mar 2026 12:55:33 +0400 Երևանի ավագանու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով