Թուրքիան կներքաշվի՞ Իրանի դեմ պատերազմի մեջ․ Էրդողանի արձագանքը

Թուրքիան կներքաշվի՞ Իրանի դեմ պատերազմի մեջ․ Էրդողանի արձագանքը

Sat, 14 Mar 2026 18:00:22 +0400


Թուրքիան պատրաստ է դիմակայել բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար։

Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ Ռամադանի ավանդական իֆտարի ընթրիքի ժամանակ։

«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ անվտանգության միջոցներ մեր օդային տարածքը խախտելու ցանկացած սպառնալիքի դեմ, ինչպես որ տեղի ունեցավ երեկ երեկոյան», – ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով, ըստ Անկարայի, Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռի խոցման միջադեպը։ «Մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել մեր երկիրը այս կրակե թակարդից», – նշել է նա։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են Իրանից արձակված հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք Միջերկրական ծովում։ Սա մարտի 4-ից ի վեր երրորդ նմանատիպ միջադեպն է, ըստ թուրքական կողմի։

Թեհրանը պաշտոնապես արդեն հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հետ կապված մեղադրանքները՝ միջադեպը համարելով իսրայելա-ամերիկյան հերթական սադրանք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանը փնտրում է Հայաստան փախած իր զինծառայողին

Ադրբեջանը փնտրում է Հայաստան փախած իր զինծառայողին Thu, 01 Oct 2026 19:49:17 +0400 «Լաչինի ուղղությամբ…

11 րոպե ago

Զգուշացնո՛ւմ  եմ՝ ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին

Զգուշացնո՛ւմ  եմ՝ ադրբեջանցուն չփորձե՛ք հանձնել Ադրբեջանին Thu, 01 Oct 2026 19:43:57 +0400 Զգուշացնո՛ւմ եմ հայ…

16 րոպե ago

Շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցուն պարզապես կվերադարձնեն Բաքու

Շատ մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցուն պարզապես կվերադարձնեն Բաքու Thu, 01 Oct 2026 19:41:48 +0400…

18 րոպե ago

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան» Thu, 01 Oct 2026…

31 րոպե ago

Զանգվածային քվեագողությունը՝ մեկ քայլ առաջ

Զանգվածային քվեագողությունը՝ մեկ քայլ առաջ Thu, 01 Oct 2026 19:15:15 +0400 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝…

45 րոպե ago

Գլխների՛դ կպնի ձեր «ինքնիշխանությունը», հա՜

Գլխների՛դ կպնի ձեր «ինքնիշխանությունը», հա՜ Thu, 01 Oct 2026 19:13:57 +0400 Դավաճանությունն ու անկարողությունը «ինքնիշխանության»…

46 րոպե ago