Լիբանանում արդեն 26 բուժաշխատող է զոհվել

Լիբանանում արդեն 26 բուժաշխատող է զոհվել

Sun, 15 Mar 2026 13:30:00 +0400


Լիբանանում իսրայելական հարվածների պատճառով զոհված բուժաշխատողների թիվը հասել է 26-ի։ Վիրավորում ստացածների թիվը գերազանցել է 50-ը։ Այս մասին հայտնում է այդ Լիբանանի Առողջապահության նախարարությունը։ «Մարտի 2-ից սկսած մինչեւ օրս զոհված բուժաշխատողների թիվը կազմում է 26, վիրավորում ստացածներինը՝ 51։ Դա վկայում է այն մասին, որ հակառակորդի /Իսրայելի/ գործողությունները կրում են բռնի բնույթ»,- ասված է հայտարարության մեջ։ Ընդ որում, 12 բուժաշխատող զոհվել է միայն Իսրայելի կողմից հարավային Լիբանանում բուժկենտրոնի վրա մարտի լույս 14-ի գիշերը արձակած ավիառումբի հետեւանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերջին օրերին մի քանի իրանցի միջուկային գիտնականներ են զոհվել

Վերջին օրերին մի քանի իրանցի միջուկային գիտնականներ են զոհվել Fri, 13 Mar 2026 11:30:57 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով