Երկուշաբթի , 4 Մայիսի 2026

Ֆրանսիացի զինվորական է զոհվել․ Մակրոնը ցավակցել է

Ֆրանսիացի զինվորական է զոհվել․ Մակրոնը ցավակցել է

Fri, 13 Mar 2026 22:30:51 +0400


Իրաքյան Քուրդիստանի Էրբիլի շրջանում գտնվող ռազմական բազայի վրա իրանական հարձակման հետեւանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական Արնո Ֆրիոնը՝ Ալպյան 7-րդ հրաձգային գումարտակից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ սոցկայքի իր էջում։

Նա ցավակցել է զոհված ֆրանսիացի զինվորականի ընտանիքին եւ մարտական ընկերներին, շնորհակալություն հայտնելով նաեւ ֆրանսիացիներին՝ համերաշխության եւ միասնականության համար։ Ֆրանսիայի նախագահը վերստին հայտարարել է, որ ֆրանսիական զորախումբը Իրաքում է բացառապես ահաբեկչության դեմ պայքարելու համար եւ ներկայիս Իրանական հակամարտությունը չի կարող արդարացում լինել նման հարձակման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լա-Մանշն անցնելիս՝ երկու անձ է զոհվել

Լա-Մանշն անցնելիս՝ երկու անձ է զոհվել Sun, 03 May 2026 16:30:53 +0400 Երկու անձ է …