Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Մենք թույլ չենք տա, որ ԵՄ-ն աչք փակի այս ապօրինությունների վրա

Մենք թույլ չենք տա, որ ԵՄ-ն աչք փակի այս ապօրինությունների վրա

Sat, 20 Jun 2026 22:15:04 +0400


Միջազգային իրավապաշտպան, Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է։

Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» հրապարակային սպառնալիքները և հենց ընտրությունների օրը ընդդիմության կողմնակիցների մասսայական ձերբակալությունները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են․ միակ նպատակը՝ արմատախիլ անելն է ընդդիմությանը։ Մենք թույլ չենք տա, որ Եվրոմիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա։ Սատարելով այս կեղծված ընտրությունները՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն Ռուսաստանի հանդեպ կուրացնող ատելության և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի։
Մենք կգործենք օրենքի շրջանակներում, բայց իրավական պատասխանատվության ենք ենթարկելու բոլորին՝ ընդհուպ մինչև ապօրինի հրամաններ կատարողներին։
Այս գոյաբանական պայքարում վախը չի՛ հաղթելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զոնաբենդը կանանց մարդասիրական պատվիրակություն է պատրաստում Բաքու մեկնելու համար

Զոնաբենդը կանանց մարդասիրական պատվիրակություն է պատրաստում Բաքու մեկնելու համար Mon, 31 Aug 2026 13:24:42 +0400 …