Օդային տարածքը փակ կլինի մինչեւ մարտի 22-ը
Sun, 15 Mar 2026 21:00:00 +0400

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի օդային տարածքը փակ կլինի մինչեւ մարտի 22-ը։ Համաձայն տարածված հայտարարության, բացառիկ դեպքերում թռիչքները թույլատրվում են միայն պետական, ռազմական եւ սանիտարական ավիացիայի համար, ինչպես նաեւ այն թռիչքների համար, որոնք իրականացվում են փրկարարական աշխատանքներ կատարելու համար։ Իրանի օդային տարածքը փակվել է փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-Իսրայել տանդեմի կողմից Իսլամական Հանրապետության դեմ սկսած ռազմարշավի հետեւանքով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր