Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Հայաստանը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ

Հայաստանը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ

Fri, 24 Apr 2026 13:30:33 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման և տարածքային հարցերի միջև տարբերությանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է իրար հետ կապել։

Նրա խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը պետք է ընկալվի որպես պատմական արդարության վերականգնում, իսկ Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահանջ չունի հարևան երկրների նկատմամբ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդի պատմական հայրենիքն է, սակայն դա չի նշանակում ներկայիս պետության կողմից տարածքային հավակնություններ։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք այս մոտեցումը վերաբերում է նաև Արցախին, Կարապետյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եղել է առանձին միավոր և երբևէ չի ընդգրկվել Հայաստանի կազմում։ Նրա խոսքով՝ ներկայում առաջնայինը արցախահայության՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի իրավունքն է։

Նա նաև կոչ է արել իրողություններին մոտենալ իրատեսորեն և կենտրոնանալ մարդկանց հիմնարար իրավունքների ապահովման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան Sat, 22 Aug 2026 12:30:09 +0400 Թուրքական «Gever …