Չորեքշաբթի , 22 Հուլիսի 2026

Կանխատեսումն այն է, որ կլինի Նարեկ Կարապետյանի ապօրինի մեղադրանքի առաջադրում. Վարդևանյան

Կանխատեսումն այն է, որ կլինի Նարեկ Կարապետյանի ապօրինի մեղադրանքի առաջադրում. Վարդևանյան

Wed, 22 Jul 2026 18:45:21 +0400


ԿԸՀ-ն չի բավարարել Գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ-ի որոշմանը փաստաբան Արամ Վարդեւանյանը նշեց .
«ԿԸՀ–ն վերադարձրել է դատախազության այն միջնորդությունը, որով պահանջվում էր համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի խափանման միջոց կալանք ընտրելուն։ Այսինքն կալանքի կամ տնային կալանքի քննության հարց Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, որ նախորդող որոշումն էլ պետք է վերադարձվեր, որովհետև դրա մեխանիզմը չկար։ Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին ապօրինի, աբսուրդային, խայտառակ մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրման գործընթաց”:

Հիշեցնենք, որ ԿԸՀ–ն նախօրեից քննում էր Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է

Սա իրավաբանություն չէ, սա սովորական քաղաքական վախ է Wed, 22 Jul 2026 19:10:53 +0400 Նարեկ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով