Չի բացառվում, որ Կարապետյանի խափանման միջոցը կփոխեն
Wed, 04 Nov 2026 14:29:13 +0400

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը կարծում է, որ իշխանությունների ուժեղ լինելու դեպքում նման մեթոդների կիրառման անհրաժեշտություն չէր առաջանա։ Անդրադառնալով Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում իրականացված խուզարկություններին՝ պատգամավորը չի բացառել, որ առաջիկայում կարող է փոխվել նաև Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, և նրա նկատմամբ կրկին կիրառվի կալանք։ Ղազինյանի խոսքով՝ իրենք արդեն համոզվել են Սամվել Կարապետյանի ուժի մեջ, իսկ իշխանությունների նման գործողությունները չեն կարող ազդել իրենց դիրքորոշման վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր