Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդդիմադիր ուժերին միավորվելու

Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդդիմադիր ուժերին միավորվելու

Wed, 04 Nov 2026 14:26:09 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գնահատմամբ՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ իշխանությունների ճնշումները առաջիկայում կարող են ավելի ինտենսիվ դառնալ։ Նա կարծում է, որ ստեղծված իրավիճակը համահունչ է Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած հայտարարություններին՝ ընդդիմությանը ճնշելու վերաբերյալ։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարների բնակարաններում իրականացված խուզարկություններին՝ Դանիելյանը նշել է, որ ընդդիմադիր ուժերը չպետք է սպասեն, մինչև հետապնդումները հասնեն իրենց։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները պետք է համախմբվեն, միասնական դիրքորոշում որդեգրեն և անհրաժեշտության դեպքում հանդես գան միասնական ճակատով՝ միմյանց իրավունքները պաշտպանելու համար։

Դանիելյանը ստեղծված իրավիճակը դիտարկում է նաև որպես ընդդիմադիր ուժերի միավորման հնարավորություն՝ ընդգծելով, որ միայն համատեղ գործողություններով հնարավոր կլինի հակազդել առկա զարգացումներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում

«Հրապարակ»․ Երբ մենք իշխանության էինք, ինչո՞ւ «Ելք»-ի դեմ նման բան չէինք անում Thu, 05 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով