Ովքեր էին նոյեմբերի 3-ի ողբերգական ավտովթարի զոհ դարձած ամուսինները
Wed, 04 Nov 2026 14:24:01 +0400

Համացանցում է հայտնվել նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհ դարձած ամուսինների լուսանկարը։ Ամուսիններն ապրում էին Երևանում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Զոհերի թվում են եղել նաև ամուսիններն ու նրանց 18-ամյա որդին։
Վթարին մասնակցել են «Jeep Compass», «Chevrolet Volt», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաներն ու կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով կան նաև վիրավորներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր