Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետարանից էլի պաշտոնյա է ազատվել

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետարանից էլի պաշտոնյա է ազատվել

Wed, 18 Nov 2026 10:25:15 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 13-ին որոշել է նոյեմբերի 16-ից համայնքային ենթակայության «Դիլիջանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արամ Սիմոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն անձնական դիմումի: Եվ նոյեմբերի 16-ից «Դիլիջանի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Լիլիթ Ուլիխանյանին, որը կպաշտոնավարի մինչեւ ՀՈԱԿ ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի կայանալը։ Արամ Սիմոնյանն իր անձնական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Դիլիջանի համայնքապետարանի 4-րդ պաշտոնյան է` ընտրություններից հետո։

Այնպիսի տպավորություն է, որ համայնքապետը պատժում է իր ընտրվելուն չմասնակցած պաշտոնյաներին կամ նրանց է տեղավորում, ովքեր եռանդով աշխատել են իր օգտին: Մինչ Սիմոնյանին ազատելը Դավիթ Սարգսյանի որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել էին նաեւ համայնքի ղեկավարի օգնական Աշխեն Ամիրխանյանը, «Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրեն Անահիտ Սահակյանը, «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ տնօրեն Աիդա Ափրոյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Անհետ կորածների հարազատների հետ փորձով կփոխանակվենք

«Հրապարակ». Անհետ կորածների հարազատների հետ փորձով կփոխանակվենք Thu, 19 Nov 2026 09:15:27 +0400 Մենք գրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով