Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Թուրքիայում հայտնի մոդելին մահացած են գտել․ ինչ հրապարակումներ է արել նա՝ մահվանից առաջ

Թուրքիայում հայտնի մոդելին մահացած են գտել․ ինչ հրապարակումներ է արել նա՝ մահվանից առաջ

Sun, 15 Mar 2026 23:00:00 +0400


Թուրք մոդել, մոդելավորող և ինֆլուենսեր Այշեգյուլ Էրասլանին մահացած են գտել Ստամբուլի Քյաղըթհանե թաղամասում գտնվող իր տանը, հայտնում է Haberler-ը:

Նա 27 տարեկան էր: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունն ու բժշկական ծառայությունները հաստատել են մահը, ինչից հետո մարմինը փորձաքննության է ուղարկվել դատաբժշկական դիահերձարան:

Ըստ մոդելի ընկերոջ, աղջկա դաստակները կտրված են եղել, և նրան գտել են կախված վիճակում: Նա կարծում է, որ մոդելին սպանել են:

Ըստ լրատվամիջոցների, մահվանից քիչ առաջ աղջիկը սոցիալական ցանցերում մի քանի տագնապալի հաղորդագրություն է հրապարակել: Դրանցից մեկում նա գրել է, թե կան բաներ, որոնց մասին չի կարող պատմել, բայց ընդգծել է, որ եղել է «լավ մարդ և ոչ մեկին վատություն չի արել»։

Հարազատները սկսել են անհանգստանալ, երբ երկար ժամանակ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ: Նրանք եկել են տուն և, պատասխան չստանալով, դիմել են ոստիկանություն: Երբ իրավապահները մտել են բնակարան, աղջկան գտել են առանց կյանքի նշանների:

Էրասլանը հայտնի է դարձել թուրքական հանրահայտ İşte Benim Stilim («Սա է իմ ոճը») հեռուստաշոուի շնորհիվ: Նրա մահից հետո համացանցում կրկին սկսել են տարածվել հաղորդման հին հատվածները, որտեղ նա անսպասելիորեն լաց է լինում և խոստովանում, որ սովոր է բոլոր ապրումները պահել իր մեջ և երբեմն չի կարողանում զսպել հույզերը:

Երիտասարդ մոդելի մահը հասարակական մեծ հնչեղություն է առաջացրել: Ոստիկանությունը շարունակում է դեպքի հանգամանքների քննությունը, և մահվան պաշտոնական պատճառը դեռ չի հայտարարվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով

Հայտնի արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով Tue, 28 Apr 2026 …