Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

Իրանը ասում է՝ Ռուսաստանն իմ կողքին է

Իրանը ասում է՝ Ռուսաստանն իմ կողքին է

Mon, 16 Mar 2026 00:15:00 +0400


Ռուսաստանը և Չինաստանը Իրանին տրամադրում են տարբեր տեսակի օգնություն, այդ թվում՝ ռազմական համագործակցություն։

Politico-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Արաղչիի խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանի ռազմավարական գործընկերներն են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առճակատման մեջ։

Նախարարը նշել է. «Մենք անցյալում սերտ համագործակցություն ենք ունեցել, որը շարունակվում է նաև այսօր, այդ թվում՝ ռազմական համագործակցություն»։ Նա նաև հավելել է, որ Իրանը լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների հետ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական մակարդակներում։

Արաղչին նաև մեկնաբանել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, որի միջով անցնում է աշխարհի նավթի և գազի մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդը։ Նա ընդգծել է, որ նեղուցը փակ է միայն ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների նավերի և տանկերների համար, մինչդեռ անցումը բաց է մնում մնացած բոլոր նավերի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կիրանցում ագրոզբոսաշրջությունը զարգանում է ․․․ թղթի վրա

«Հրապարակ». Կիրանցում ագրոզբոսաշրջությունը զարգանում է ․․․ թղթի վրա Tue, 18 Aug 2026 11:15:06 +0400 Սահմանազատման …